«Արցախում` ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, արցախցիների ու ադրբեջանցիների միջև կայացած հանդիպմամբ, Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորություն հաղորդել: Ադրբեջանը հայտարարում է, որ այդ հանդիպումների միջոցով նպատակ է դրել հասնելու Արցախի ադրբեջանական ինտեգրացիային, իսկ Արցախի իշխանությունը հակադարձում է, որ դրանք զուտ տեխնիկական, հումանիտար բնույթի նպատակ ունեն: