Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն անգլերեն նոր զեկույց են հրապարակել Արցախում երեխաների վիճակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին «Թաթոյան» հիմնադրամից։ «Արցախի երեխաներն արդեն 79 օր անմարդկային պայմաններում են ապրում, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել: