«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող օբյեկտները դարձել են պետական գերատեսչությունների սիրելի վայրերը: Բանն այն է, որ ներկայացուցչական ծախսեր, այսինքն՝ պատվիրակության համար ճաշը կամ ընթրիքը պետական գերատեսչություններից շատերը կազմակերպում են հենց այս ընկերության կողմից շահագործվող օբյեկտներում: