Արևմուտքն ընդամենը երկերեսանի գեղեցիկ ճառեր արտաբերելու սովորություն ունի: Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման ժամանակ Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում նշեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը: Քաղաքագետը, խոսելով Արևմուտքի կողմից մի քանի հարյուր անզեն դիտորդների տեղակայման մասին, նշեց, որ դա երաշխիք չէ, որ Արևմուտքը հայկական կողմին կպաշտպանի թուրք–ադրբեջանական հավանական հարձակումից: Խաչիկյանն ընդգծեց՝ անգամ Սերեբրենիցայում Դարֆուրում կամ Ռուանդայում մի արևմտյան քանի հազարանոց խաղաղապահ կոնտինգենտները չկարողացավ կանխել ցեղասպանությունը: