Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Վարդենիսի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Նորակերտ գյուղի մի բնակիչ։ Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել են նաև «Մոսին» հրացան ու ռազմամթերք։