Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳ նախարարությունից։ Ադրբեջանում Լավրովը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ, ինչից հետո նախատեսվում են նաև բանակցություններ այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։