ԲԴԽ-ն բավարարեց արդարադատության նախարարության միջնորդությունը և դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին։ Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ էր հարուցվել՝ իր կարծիքն ու դիտարկումները սոցիալական ցանցում, ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան հայտնելու համար։