Այն դատավորները, որոնք ցանկանում են խուսափել կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց, երևի պետք է հայտնի Դիլիջանյան հանդիպումների ժամանակ մատուցված մոտեցումներով առաջնորդվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ Դիլիջանում ներկայացվել է, որ դատարաններում պետք է ստեղծվեն ինչ-որ մամուլի պատասխանատուներ, ցանկացած հարցազրույց իրենց միջոցով պետք է լինի կամ ԲԴԽ մամուլի քարտուղարի։