Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները երկու մեդալ են նվաճել Ալեքսանդրիայի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 6 ըմբիշով վարկանիշային մրցման մեկնած հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը, իսկ Արսեն Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: