Այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Արդադատության փոխնախարար Լևոն Բալյանը նախագիծը ներկայացրեց: Պաշտոնյան պարզաբանեց, որ փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի հավելում՝ պաշտոնական դրույքաչափի 92 տոկոսի չափով։