Ադրբեջանական քարոզչական խողովակներով նախօրեին 2 լուր գնաց: Առաջինն անանուն հղումով գուժում էր առաջիկայում Սյունիքի նկատմամբ նախապատրաստվող հարձակման մասին, իսկ երկրորդը` ՌԴ ուղղորդմամբ, ՀՀ-ից ադրբեջանական խողովակաշարներին հասցվող հարվածների մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։