Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները փետրվարի 24-ին ժամը 01.00-ին Վանաձոր քաղաքի Անտոն Քոչինյանի հրապարակի մոտակայքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-211440» մակնիշի մի մեքենա: Պարեկները վարորդին առաջարկել են բացել պարանոցին գցած պայուսակը, սակայն նա դիմել է փախուստի: Ինչպես հայտնում են Ոստիկանությունից՝ պարեկները հետապնդել, ձերբակալել և, «ՎԱԶ-211440»-ով հանդերձ, ոստիկանության Բազումի բաժին են տեղափոխել նրան: