ԵՄ երկրները մի քանի օր քննարկելուց հետո հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթին։ «Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը սահմանափակող միջոցներ է նախատեսում ավելի քան 120 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ»,– հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան: