Այսօր՝ սեպտեմբերի17-ին, վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և անուղղակիորեն ակնարկել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օտարերկրացի կանանց հրավիրել է եկեղեցի ցույց տալու, ապա եկեղեցու տարածքում բռնաբարել հյուրերին և կողոպտել նրանց: Ի պատասխան, Ծառույկանն էլ անուղղակի գրառում էր կատարել ու Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ և նշել, որ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: