Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը WR Chess Masters-ում կիսում է առաջին հորիզոնականը Հնդկաստանի ներկայացուցչի հետ: Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի նախավերջին 8-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կիսեց միավորը Անդրեյ Եսիպենկոյի հետ: