Պենտագոնը հայտարարել Է, որ Ուկրաինային կտրամադրի 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ: «2 միլիարդ դոլարի նոր օգնությունը ներառում է ավելի շատ զինամթերք HIMARS-ի համար, լրացուցիչ զինամթերք 155-միլիմետրանոց հրետանային զինատեսակների համար, զինամթերք լազերային ուղղորդմամբ հրթիռային համակարգերի համար», – նշված է հայտարարությունում: