Ադրբեջանական շրջափակումն Արցախի տնտեսության ինչպես բոլոր ճյուղերի, այնպես էլ գյուղատնտեսության վրա իր բացասական հետքն է թողել: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը՝ հավելելով, որ պայմանավորված հիմնականում բենզինի և դիզվառելիքի սղությամբ՝ գյուղատնտեսական բոլոր աշխատանքները վաղուց դադարեցվել էին և միայն վերջերս են մեկնարկել: