Արցախի միջազգային իրավական ճանաչումը միշտ եղել և շարունակում է արդիական մնալ Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Այս մասին փետրվարի 24-ին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում իր ելույթում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, հայտնում է «Արցախպրես»-ը: