Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ կապված Ուկրաինայում Մոսկվայի ծավալած ռազմական գործողությունների հետ։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունը: