«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների` այսօր նախատեսված վիրտուալ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգները մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել, որը կապված Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։ Նա նշել է, որ «ղեկավարները կքննարկեն, թե ինչպես ենք մենք շարունակում աջակցել Ուկրաինային և մեծացնում ճնշումը» Ռուսաստանի ու այս ռազմական գործողություններին աջակցող նրա բոլոր կողմնակիցների վրա։