Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից մեկ տարի անց Չինաստանի ԱԳՆ-ն հրապարակել է իր դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ։ 12 կետերից բաղկացած իր դիրքորոշման առաջին կետում Չինաստանը նշում է, որ պետք է հարգել միջազգային իրավունքը և երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքը։