Փետրվարի 23-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) վերսկսվել է ուսումնադաստիարակչական գործընթացը՝ հաշվի առնելով գազամատակարարման հերթական վերականգնումը և այդ հաստատությունների սննդի մատակարարման խնդիրների որոշակի լուծումը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։