Փետրվարի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմանում Երևանի բնակիչ 69-ամյա Վոլոդյա Ք․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի 56 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 60-ամյա Սիրանույշ Բ.-ին և 11-ամյա Անի Հ-ին, գրում է shamshyan.com-ը։