Հաշվեքննիչ պալատն ավարտել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու գործընթացը, սակայն հաշվեքննության արդյունքները մինչ օրս գաղտնի են պահվում: 168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցած այս տեղեկությունը հաստատեցին նաև Հաշվեքննիչ պալատից: «Պետական գաղտնիք է պարունակում. հրապարակման ենթակա չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հաշվեքննիչ պալատի Մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Զորայր Կարապետյանը՝ հավելելով, որ հաշվեքննությունը սահմանված կարգով ուղարկվել է կառավարություն և Ազգային ժողով: