«Բլթոցներ», որ սոսկ անձնական կարծիք չեն, այլ գլխավոր գծի արտածում․ «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական «փաղանգում» կա մի մտքի գիգանտ, քանքար ու պարզապես մաքրամաքուր անցյալով գործիչ: Եթե միանգամից չկռահեցիք, խոսքը Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի մասին է, որը «նախկինում» ընդամենը մի 8-9 տարի բանակի թիկունքի պետն է եղել, ինչը չի խանգարում, որ իր քպական խմբակցակիցները աջուձախ «բանակը թալանելուց» խոսեն: Բայց այդ ծեքծեքումները դեռ մի կողմ: Ուրեմն, Փաշինյանի խմբակցության անդամ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը մոտ մեկ ամիս առաջ փայլատակեց՝ հայտարարելով. «Արցախը կորցնես լա՞վ է, թե՞ Հայաստանը»: Ասել կուզի՝ Արցախը հանձնում են, որ, իբր, Հայաստանը փրկեն: Հասկանում ենք, իհարկե, բացարձակ անհեթեթություն է: Բայց... Մեկ էլ իրենց կուսակցապետ Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, որ Արցախի մեծ մասը հանձնեց, որ «կյանքեր փրկի»: Ու այդպես կյանքեր է, որ «փրկում» է...

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն