ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այսօր միաձայն մերժել է 2023թ.հունվարի 4-ին Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։ Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանից պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: