Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Էկոնոմիկայի նախարարությունից։ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվելու։ Ճշտող հարցին՝ արդյոք Կառավարությունը 250 միլիոն դոլարով գնելո՞ւ է այդ բաժնետոմսերը, Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին․