Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր՝ փետրվարի 21-ին, տարբեր հիվանդություններով 8 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 113 հիվանդ։