Հրապարակվել է Արցախի կառավարության տեղեկագիրը՝ շրջափակման 73-րդ օրվա դրությամբ: Ըստ Արցախի կառավարության թարմացված վիճակագրության՝ 5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Արդեն 279 երեխա ծնվել է շրջափակման մեջ: