Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը: Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրիի նկատմամբ: