Փաստաբանների ծեծի միջադեպի կապակցությամբ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ներկայումս ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։