Աֆղանա-պակիստանյան սահմանին, «Թորհամ» անցակետի մոտ զինված բախումներ են տեղի ունեցել, գրել է «Հաշթ-է սուբհ» թերթը՝ հղում կատարելով աֆղանական Նանգարհար նահանգի աղբյուրներին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վաղ առավոտյան փոխհրաձգություն է սկսվել թալիբների եւ պակիստանցի սահմանապահների միջեւ։ Նշվել է, որ բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ նախօրեի երեկոյան թալիբները փակել են անցակետը տեղաշարժի համար։