ԵՄ առաքելությունը Հայաստանում լինելու է սահմանային գոտում կայունության խթանումը, տեղում խաղաղության մթնոլորտի ստեղծումը և ԵՄ միջնորդական ջանքերին աջակցելը։ Այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուլոն՝ մեկնաբանելով Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների առաքելության հարցը։