Հայտնի են Հովհաննես Թումանյանի ծննդյան 154 ամյակին նվիրված կրթական-լուսավորչական ծրագրի հաղթողները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթին մասնակցել են Երևանի ռուսական յոթ դպրոցների աշակերտները: Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Եսայանը նշեց, որ միջոցառումը կազմակերպվել է Գոգոլի անվան հիմնական դպրոցի և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համատեղ, համագործակցել են նաև Հովհաննես Թումանայանի տուն-թանգարանի հետ: