Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները տեղյակ են այն հաղորդագրություններին, թե Իրանը հասել է ուրանի մինչև 84 % հարստացման և Իրանի իշխանությունների հետ քննարկում են փորձագետների կողմից անցյալ շաբաթ իրականացված ստուգման արդյունքները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրությունից, որը հրապարակվել է գործակալության Twitter-ի էջում։