Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով, որոնք թռել են 400 կմ և 350 կմ՝ համապատասխանաբար 100 կմ և 50 կմ թռիչքի առավելագույն բարձրության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալները։