Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտ քաղաքի երեխաների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը: Նշվում է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք է հասցրել «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կողմից ուղարկված հումանիտար բեռ: Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով 35 տոննա պարենամթերքը հասցրել են Ստեփանակերտ։