ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում փետրվարի 21-24-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստան են այցելելու Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմը և Ֆրանսուա Ալֆոնսին, ինչպես նաև հունգարացի խորհրդարանական, Արցախի հետ բարեկամության խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից: