«Չկա Լեռնային Ղարաբաղ: Ավելին, «նագոռնի»-ն ռուսերեն բառ է», որն ինքնին արևմուտքի աչքին պետք է հանցագործություն թվա։ 2.«Ադրբեջանի «Ղարաբաղի մարզում» ապրում է «հայ փոքրամասնություն», ում հետ «բարի» Ադրբեջանը պատրաստ է համագործակցել: Բայց ոչ բոլորի հետ, այլ միայն նրանց, ովքեր կընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն։ 3.«Ռուս օլիգարխ» ու «հանցագործ» Վարդանյանին ռուսները «մաքսանենգ ճանապարհով» բերել են Ղարաբաղ՝ այնտեղի ջրերը պղտորելու համար։ Եվ ստացվել է այնպես, որ Վարդանյանը խափանում է տեղի «հայախոս փոքրամասնության» երազանքը համարվող շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ։