Նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանին հարցազրույց է տվել Երկրապահ կամավորական միության նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը: Նա մի շարք սկանդալային հայտարարություններ է արել` նախկին նախագահների, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և բանակի վերաբերյալ: Սասուն Միքայելյանը վիրավորանքներ և անգամ հայհոյանքներ է օգտագործել Հանրային հեռուստատեսության եթերում: Միքայելյանի հայտարարություններին արդեն իսկ անդրադարձեր եղել են քաղաքական տարբեր ճամբարներից: