Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ այս պահին բողոքի ցույց են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց՝ կապված տնօրենի ու երեք աշխատակիցների ձերբակալման հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատակիցները պնդում են, որ ձերբակալումն անհիմն է։