«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցումը «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ քպական առաջնորդի համար, կարելի է ասել, թևակոխել է ավարտական փուլ: Դա ուղղակիորեն բխում է քպական կառավարության վերջին նիստում՝ փետրվարի 16ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից: Խնայելով թերթի օգտակար տարածքն ու ընթերցողի նյարդերը՝ հոգեվիճակով հանդերձ, այստեղ մեջբերենք միայն մեկ էական հատված (իսկ ովքեր շարունակում են հմայախոսության նման մրմնջալ «սաղ նախկիններն են ջեբը գցել», «չեմ հավատում, որր նա նման բան ասած լինի» և այլն, կարող են օրինական կարգով ներթափանցել ՀՀ կառավարության կայք և անձամբ համոզվել).