Կալանավորված անձը հեռախոսը թաքցրել է հավի չախոխբիլիում ու փորձել է Գորիսի ՔԿՀ տանել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։ Նշվում է, որ կալանավորված անձ Վ. Ա.-ն «Գորիս» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր Կապանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր` հաջորդ օրը կայանալիք դատական նիստին ներկա գտնվելու համար։