Ավարտվել է Երևան քաղաքի Եկմալյան փողոցում 2020թ. մարտի 19-ին Երևանի 49-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված ծավալուն քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ դեպքի օրը Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային hարբածության վիճակում, անձնական հարցի շուրջ վիճաբանել է իր տանը հյուրընկալած կնոջ հոր հետ: