Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Հայաստանի և Ճապոնիայի հարաբերությունների հետագա զարգացման կարևորագույն խնդիրներն է համարում տնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների, ինչպես նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի զարգացումը։ Այս մասին Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հայտարարեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան առիթով հրավիրված ընդունելությանը, որին մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: