Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել WR Chess Masters մրցաշարում: Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց հնդիկ Պրագնանդդհի հետ: Պարտիայի 50-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել: