«Աղետը չի ազդելու Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վրա»: Այս մասին AntiFake Զրույց հաղորդման ընթացքում Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում նշեց թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երկրի արտաքին քաղաքական առաջնահերությունների փոփոխություններին։ Թյուրքագետը, խոսելով թուրքական քաղաքականության բնույթի մասին, նշեց, որ Թուրքիան կայսերական բնույթի պետություն է և իր քայլերը երբեք չի պայմանավորում տվյալ պահին առկա իրավիճակով: Իհարկե տեղի ունեցած երկրաշարժն իր ազդեցությունը կունենա անգամ Թուրքիայի առաջնորդ Էրդողանի իմիջի վրա, սակայն Էրդողանը այն ղեկավարն է, որը ունի ճգնաժամային իրավիճակներում կառավարման հսկայական փորձ: