Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին գրում է «Գանձասարը»։ Նա նշել է, որ իր համար միշտ հատուկ ուրախություն է լինել Սիրիայում, մի երկիրը, որը Ցեղասպանությունից հետո ընդունել է ջարդերից փրկված հայ ժողովրդի զավակներին և իր հայրենիքը, հացն ու ջուրը կիսել նրանց հետ։