Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում հավանություն տվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման կարգավորումների մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ: