ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծված գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակում քննարկվել են ՀՀ ԳԱԱ բարեփոխումների ուղղությունները և Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում մշակվող ծրագրերը: Այս մասին հայտնում է Գիտությունների ազգային ակադեմիան: «ՀՀ ԳԱԱ ղեկավարության, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների տնօրենների, գիտաշխատողների մասնակցությամբ քննարկմանը ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը կարևորել է ԳԱԱ-ում բարեփոխումների իրականացումը, գիտական կենտրոնների ստեղծումը, շեշտել է․ «Մենք պետք է ներկայացնենք ներդրումային մեծ ծրագրեր՝ ուղղված պետության հզորացմանը»։